Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Արմեն Գրիգորյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկել ենք նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները, կարեւորել ենք ՀԱՊԿ շրջանակում համաճարակի հաղթահարման ուղղությամբ համագործակցությունը, ինչպես նաեւ անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Զրույցի ընթացքում կարեւորել ենք համաճարակի հաղթահարման շրջանում ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների միջեւ ակտիվ կապի պահպանման անհրաժեշտությունը»,- գրել է Գրիգորյանը: