Կա հավանականություն, որ վաղը երկիր մոլորակի վրա աստերոիդ կընկնի եւ լուրջ հետեւանքներ կունենա: Այսօրէ ասուլիսի ժամանակ այսպես արձագանքեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով  լրագրողի հարցին, թե կա՞ հավանական վտանգ, որ քաղաքացիների տեղերոշման եւ հեռախոսազանգերի վերաբերյալ հավաքագրված տվյալները կհայտնվեն հաքերների տրամադրության տակ, որոնք դա կփոխանցեն երրորդ կողմի:

«Կա նաեւ հավանականություն, որ օպերատորների բազաների տվյալները հաքերները կգրոհեն եւ կվերցնեն: Կա հավանականություն ամեն ինչի, բայց այս նախագիծը դրա հետ կապ չունի»,-ասաց նախարարը: