Դոնեցկի կառավարման ակադեմիայի իրավաբան ֆակուլտետի ուսանող Գեւորգ Խաչատրյանը կորոնավիրուսի տարածման հետ կապված պաշտպանիչ դիմակներ է բաժանում անցորդներին: Նա իր նախաձեռնությունն անվանել է «Դիմակներ` բարի հայ մարդուց»:

«Պետք է օգնել մարդկանց ցանկացած հնարավորության դեպքում»,- մեկնաբանել է Գեւորգը Instagram-ի իր էջին տեղադրված տեսանյութը:

Ինչպես գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն, Գեւորգը պատմել է, որ գաղափարն իր մոտ ծագել էր այն բանից հետո, երբ իր մայրը դեղատուն էր գնացել, ինչից հետո որդուն պատմել էր, որ հերթի միջից մի տատիկ ուզում էր դիմակ գնել իր համար, սակայն գնի պատճառով չէր կարողացել իրեն դա թույլ տալ եւ հեռացել էր: Դա չափազանց տխրեցրել էր Գեւորգի մորը: «Մենք ինքներս ենք դրանք [դիմակները] կարել: Ես գնեցի բոլոր նյութերը, եւ մենք մորս հետ միասին սկսեսինք կարել: Ընդհանուր, մոտ հարյուր դիմակ ստացվեց: Գաղափարն այն էր, որպեսզի այդ բոլոր դիմակները բաժանվեն կենսաթոշակառուներին, ես փորձում էի տալ հենց տարեց մարդկանց, սակայն երբ իրարանցում սկսվեց, ես պարզապես չէի հասցնում հետեւել, թե ով է դրանք վերցնում, եւ բաժանում էի բոլորին: Հիմնականում դիմակները վերցնում էին տատիկներն եւ պապիկները: Դրանք շատ արագ անհետացան»,- ասում է Գեւորգը:

Գեւորգին օգնել են նրա ընկերներն ու հարազատները, իսկ տեսանյութի մեկնաբանություններում շատերը նրան շնորհակալություն էին հայտնում` անտարբեր չլինելու համար: