Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված ՀՀ պարետի նոր որոշմամբ սահմանափակվում է մարզերի եւ Երեւանի միջեւ քաղաքացիների ազատ տեղաշարժը: Այս շրջանակում ապրիլի 1-ի ժամը 14:00 -ից Հրազդանի մուտքի մոտ տեղակայված է ոստիկանական հսկիչ պահակակետ` քաղաքացիների եւ տրանսպորտային միջոցների տեղաշարժը վերահսկելու նպատակով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հրազդանի քաղաքապետ Սեւակ Միքայելյանը։

«Սիրելի հրազդանցիներ,

Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված`ՀՀ պարետի նոր որոշմամբ սահմանափակվում է մարզերի եւ Երեւանի միջեւ քաղաքացիների ազատ տեղաշարժը:

Այս շրջանակում ապրիլի 1-ի ժամը 14:00 -ից Հրազդանի մուտքի մոտ տեղակայված է ոստիկանական հսկիչ պահակակետ` քաղաքացիների եւ տրանսպորտային միջոցների տեղաշարժը վերահսկելու նպատակով: Քաղաքացիները դեպի քաղաք Երեւան եւ այլ բնակավայրեր կարող են գնալ միայն խիստ անհրաժեշտության, գործատուի կողմից տրամադրված թղթային տեղեկանքի եւ անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում։

Հարգելի համաքաղաքացիներ, եւս մեկ անգամ խնդրում եւ կոչ եմ անում հետեւել սահմանված կանոններին, մնալ տանը, եւ պահպանել սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները:

Առողջ եղեք...»,- գրել է նա։