Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է դաշնային օրենք, որը թույլ է տալիս Պահպանության դաշնային ծառայության աշխատակիցներին իրենց աշխատանքում ռազմական տեխնիկա կիրառել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Փաստաթուղթը հստակեցնում է պետական պահպանության մարմինների կողմից ֆիզիկական ուժ, հատուկ միջոցնե եւ զենք կիրառելու կարգը։ Օրենքը սահմանում է, որ պետական պահպանության մարմինների աշխատակիցների կողմից ռազմական տեխնիկայի օգտագործումը իրականացվում է Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից որոշված կարգով, իսկ զինծառայողները, որոնք զինվորական ծառայություն են անցնում պետական պահպանության մարմիններում, իրավունք ունեն ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք եւ ռազմական տեխնիկա կիրառել այն դեպքերում եւ այն կարգով, որոնք նախատեսված են դաշնային օրենքով՝ պետական պահպանության մարմինների աշխատակիցների համար։

Ընդ որում, օրենքը սահմանում է, որ ՊԴՄ-ն պատասխանատվություն չեն կրում այն վնասների համար, որոնք պատճառվել են ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, զենքի եւ ռազմական տեխնիկայի կիրառման դեպքում, եթե դրանք օգտագործվել են այդ օրենքով սահմանված կարգով։