Համացանցում շրջանառվող ծանրաբեռնված երթուղայինի լուսանկարում գործող ավտոբուսն առավոտյան իր աշխատանքը սկսել է վարորդի անձնական որոշման արդյունքում։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջից։

Ավելի ուշ ավտոբուսի ընթացքը կասեցվել է։ Պարետի որոշմամբ ապրիլի 1-ից դադարեցվել է հանրային տրանսպորտի գործունեությունը։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքում գրառում էր կատարել եւ կից ներկայացրել լուսանկար, թե ինչպես են մարդիկ մի կերպ տեղավորվել ավտոբուսում.

«Այսօրվա նկար է, որը խոսում է այն մասին, որ կյանքեր փրկելու հիմնավորմամբ մարդկանց տեղորոշելու օրենքը ուղղակի իմիտացիա է, մարդկանց հսկելու նոր առիթ, իսկ այս ավտոբուսում, եթե մեկ վարակակիր է եղել ուրեմն նա վարակել է բոլորին: Նկարը` Հասմիկ Համբարձումյանի ֆբ էջից. #ԿյանքերՓրկողները #ԿորոնամահանայովՏեղորոշողները»։