«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խումբը 25 տոննա հումանիտար օգնություն է տրամադրել իր ներկայության մարզերին։

Ընկերության որոշմամբ, օգնություն կստանան ազդակիր համայքների 1600 ընտանիքներ (ք․Վարդենիս, ք․Արարատ, Արարատ և Գեղամասար համայնքներից), որոնք ապրում են  սոցիալապես դժվար պայմաններում և ունեն չգրանցված աշխատողներ։  Մասնավորապես, դրանք միայնակ ծերերն են (առանց խնամակալների), բազմազավակ ընտանիքները և հաշմանդամություն ունեցող քաղաքացիները: Օգնություն ստացողների ցուցակը կազմվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական աջակցության վարչության («Փարոս» ծրագրի) տվյալների բազայի հիման վրա։ 

Ընկերությունը նախագիծն իրականցնում է տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ։  Կամավորներից կազմված աշխատանքային խմբերը կազմակերպում են օգնության բաժանումը կարիքավորներին։ 

«Հումանիտար օգնությունը կարիքավորներին ընկերության ձեռնարկած միջոցառումներից մեկն է արտակարգ իրավիճակի պայմաններում՝  ճգնաժամային պայքարի և կանխարգելիչ միջոցառումների շարքում։ Այս դժվարին ժամանակներում բիզնեսի և հասարակության միջև փոխօգնությունը, ինչպես նաև կառավարության կողմից սահմանված արտակարգ դրության կանոնների պահպանումը պետք է հիմք հանդիսանան  դժվար իրավիճակի հաղթահարման համար: Այս համատեքստում, «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իր կողմից շնորհակալություն է հայտնում հումանիտար նախագծի բոլոր կամավորներին՝ այդ թվում Երևան Սիթի սուպերմարկետների ցանցին, տեղական ինքնակառավարման մարմիններին և լրացուցիչ պատասխանատվություն ստանձնած՝ ընկերության աշխատողներին։ Միասին մենք կհաղթահարենք այս մարտահրավերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։