ԱԷՄԳ-ը սարքավորումներ է ուղարկում ավելի քան 40 երկրներ, որպեսզի նրանց հնարավորություն տա օգտագործել կորոնավիրուսի հայտնաբերման բարձր ճշգրտությամբ մեթոդը, հայտնում է AP-ը։

Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպությունը հայտարարում է, որ 40 մլն եվրոյի մատակարարումները կօգնեն երկրներին օգտագործել այդ մեթոդը՝ իրենց լաբորատորիաներ ուղարկված նմուշներում իրական ժամանակում կորոնավիրուսի հայտնաբերման համար։

Այդ թեսթը հայտնի է որպես RT-PRC կամ «իրական ժամանակում հետադարձ տրանսկրիպցիա-պոլիմերազայով շղթայական ռեակցիա»։

ԱԷՄԳ-ի հայտարարությամբ՝ Աֆրիկայում, Ասիայում, Եվրոպայում, Լատինական Ամերիկայում եւ Կաիբյան ավազանում կստանան ախտորոշիչ մեքենաներ եւ հավաքածուներ, ինչպես նաեւ այլ նյութեր՝ ազգային թեսթավորման արագացման համար։

ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ասում է, որ օգնությունը մոտ 90 անդամ-պետությունների աջակցության խնդրանքին գործակալության պատասխանի մի մասն է։