ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը կառավարությանը արտակարգ իրավիճակի ռեժիմ սահմանելու լիազորություն է տալիս, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Մասնավորապես, օրենքով առաջարկվում է ՌԴ կառավարությանը երկրի ամբողջ տարածքում կամ մի մասում արտակարգ իրավիճակի ռեժիմ սահմանելու իրավունք տրամադրել:

Կառավարությանն արտակարգ իրավիճակի ժամանակ կարող է բժշկական իրերի մանրածախ եւ մեծածախ առեւտրի սահմանափակումներ մտցնել, դեղամիջոցների գրանցման եւ շրջանառության հատուկ կարգ մտցնել:

Բացի այդ, նախատեսվում է պետական եւ մունիցիպալ գնումների կարգավորում:

Նախատեսված է նաեւ 2020 թվականին կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով տուգանային սանկցիաների գումարի մարում:

Ինչպես նաեւ սահմանվում է հնարավորություն սնանկության մասին քրեական գործ հարուցելու համար մորատորիում սահմանելու համար: Բացի այդ, նախատեսվում է տուրօպերատորների աջակություն: Օրենքով նոր հոդված է մտցվում, որը նախատեսում է անձնական պատասխանատվության ֆոնդերում ներդրումներ կատարելու ժամկետների փոփոխության հնարավորություն, ինչպես նաեւ նման ֆոնդերի օգտագործման մեխանիզմ՝ ՌԴ կառավորության որոշմամբ զբոսաշրջիկներին միջոցները վերադարձնելու համար: