Ողջ Եվրոպայի լաբորատորիաները հիմա կարող են ստանալ ստուգող նյութ, որը կօգնի խուսափել կորոնավիրուսի թեսթերի սխալ արդյունքներից, Եվրահանձնաժողովին հղում անելով, հաղորդում է Reuters-ը։

Նյութը ստացվել է Իտալիայի Միասնական հետազոտական կենտրոնում՝ շուկայում առկա բացը լրացնելու համար։ Գերմանական բիոտեխնոլոգիական ընկերությունը արդեն բավական բան է արել կորոնավիրուսի 60 մլն թեսթերի կեղծ բացասական արդյունքների հայտնաբերման համար։

«Դա մեր հետազոտողների շատ մեծ նվաճումն է, որը որոշիչ դեր կունենա մեր ռազմավարության համար, երբ կգա սոցիալական տարածությունը պահպանելու միջոցառումների չեղարկման ժամանակը»,- հայտարարել է առողջապահության հարցերով եվրահանձնակատար Ստելա Կիրիակիդուն։ 

Փետրվարի կեսերին Եվրոպական միության եւ այլ լաբորատորիաների շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ թեսթերի անցկացման ամենամեծ խնդիրը նման ստուգող նյութի բացակայությունն է։

ԵՄ ներկայացուցիչը հայտարարել է, որ 3000 նմուշներ պատրաստ են Եվրամիության, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի, Իսլանդիայի, Լիխտենշտեյնի, Նորվեգիայի եւ Շվեյցարիայի փորձարարական լաբորատորիաներ առաքվելու համար։ Մեկ նմուշը բավական է 20 հազար թեսթ ստուգելու համար։