Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ կորոնավիրուսի համավարակի ժամանակ բարեգործական ակցիաները, որոնք անցկացնում են ընդդիմության ներկայացուցիչների կողմից ղեկավարվող քաղաքապետարանները, «զուգահեռ պետություն» ստեղծելու փորձ են։

«Օգնություն ցուցաբերելու բոլոր գործողությունները համակարգվում են լիազորված պետական մարմինների կողմից, եւ որեւէ հիմք չկա այն բանի համար, որպեսզի ընդդիմության կողմից կառավարվող՝ Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետարանները դառնան պետություն պետության մեջ»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում Cumhuriyet-ը։

Նախօրեին նա սկսել էր միջոցների հավաքագրման համազգային ակցիա, որպեսզի օգնի կորոնավիրուսից նյութապես տուժածներին։

Էրդողանը խոստացել էր նվիրաբերել իր յոթ ամսվա աշխատավարձը եւ կոչ էր արել գործարարներին միանալ համերաշխության ազգային քարոզչությանը։

Ներքին գործերի նախարարությունը արգելափակել է կարիքավոր ընտանիքներին համավարակի ժամանակ օգնելու Ստամբուլի քաղաքապետարանի ակցիաները, հայտնում է Ahval-ը։

Ընդդիմությունը, նրա խոսքերով, պետք է ուշադիր լինի կամ «կբախվի Թուրքիայի ժողովրդի արձագանքին, երբ ժամանակը գա»։

Պետական Vakıfbank-ը արգելափակել է Անկարայի քաղաքապետարանի հաշվեհամարը այն բանից հետո, երբ երկրի ՆԳՆ-ն շրջաբերական է ուղարկել երկրի բոլոր 81 նահանգապետներին։

Ընդդիմությունը այս ամենը դիտարկում է որպես օգնության ցուցաբերման փաստացի արգելք։ Անկարայի եւ Ստամբուլի քաղաքապետարանները դատարան են դիմել։