Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարությունը՝ Երևանի Էրեբունի համայնքում հայտնաբերված կորոնավիրուս վարակի օջախի մասին, մեծ իրարանցում է առաջացրել այդ համայնքի արտադրական ձեռնարկությունների և բնակիչների շրջանում։

Ահազանգեր են հնչում, թե այդ համայնքում գործող ամենահայտնի ընկերության՝ «Բարի Սամարացի» ձեռնարկության արտադրած մսամթերքի սպառողները անհանգստացած են, չնայած որ փաստարկված է՝ սննդի միջոցով կորոնավիրուսի տարածումը հնարավոր չէ։

Մսամթերքի արտադրամասում այս օրերին ավելի են խստացրել սանիտարահիգիենիկ պահանջները, որպեսզի բացառեն վիրուսի ներթափանցումը ծանրաբեռնված ռեժիմով աշխատող ձեռնարկություն։

«Բարի Սամարացի» ընկերության որակի կառավարիչ Սոնա Սիմոնյանը լրագրողներին պատմել է, որ արտադրամասի աշխատակիցներն ամեն առավոտ արտադրամաս են մտնում լվացվելուց, համապատասխան հագուստ`գլխարկներ, խալաթներ եւ դիմակ հագնելուց հետո:

 Այս օրերին, ելնելով համաճարակային վիճակից, ընկերության ամենօրյա սանիտարահիգենիկ կանոններին ավելացել է աշխատակիցների ջերմության չափումը`օրական երկու անգամ:

«Բարի Սամարացի» ընկերությունում վստահեցնում են`ամեն ինչ անում են աշխատակիցների շրջանում վարակի կանխարգելման եւ վարակի ներթափանցումն արտադրամաս բացառելու համար։