Սոցիալական ապահովության պետական ծառայության առցանց դիմումների համակարգով ապրիլի 10-ից քաղաքացիները կարող են դիմել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներով նախատեսված սոցիալական աջակցությունները ստանալու համար: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը

«Սոցիալական ապահովության պետական ծառայության առցանց դիմումների համակարգով ապրիլի 10-ից քաղաքացիները կարող են դիմել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներով նախատեսված սոցիալական աջակցությունները ստանալու համար: Մինչ այդ online.ssa.am կայքում հնարավոր է ծանոթանալ աջակցության տրամադրման կարգին և չափին»,- գրել  է նա: