«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հանդես է եկել ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություն կատարելու նախաձեռնությամբ՝ ցանկանալով ամրագրել, որ Ազգային ժողովի Ժամանակավոր հանձնաժողովը կարող է ստեղծվել առանձին օրենքների, Ազգային ժողովի որոշումների, հայտարարությունների եւ ուղերձների նախագծերի, պատգամավորական էթիկային առնչվող հարցերի քննարկման եւ դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություններ ներկայացնելու համար, ինչպես նաեւ ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում:

«Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում հատուկ նիստը կարող է գումարվել նաեւ ոչ աշխատանքային օրերին»: Նա նշում է, որ կարեւորելով ռազմական եւ արտակարգ դրության դեպքում Ազգային Ժողովում հատուկ նիստերի եւ իրավական ռեժիմով նախատեսված աշխատանքների իրականացումը` այս համատեքստում ժամանակավոր հանձնաժողովների ստեղծումը հավելյալ հնարավորություն կտա երկրում ստեղծված իրավիճակի, նախատեսվող միջոցառումների եւ բոլոր որոշումների կայացման ու վերահսկման գործառույթը օրենսդրի կողմից կազմակերպել առավել արդյունավետ կերպով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում