Ապրիլյան Քառօրյա պատերազմի մասնասկից Հարություն Բադալյանը պատերազմից 4 տարի անց էլ անվրդով չի կարողանում հիշել այդ օրերը: Պատմում է, որ սկզբում մտածել են հերթական դիվեիսիան է թշնամու կողմից, եւ վիրավորվելուց հետո նոր իմացել է, որ պատերազմ է սսկսվել:

«Ապրիլի 2-ին, երբ մեր դիրքի վրա հարձակվեցին, այդ ժամանակ մտածում էի, որ սովորական դիվերսիոն հարձակում է, արկակոծում է ոնց որ միշտ լինում: Ես իմացա որ պատերազմ է արդեն վիրահատությունից հետո: Պատերազմը սկսվելուց ես դիրքում եմ եղել, ու վիրավորվել եմ առաջին հարձակումից, նռնակից եմ վիրավորում ստացել, ոտքի հատվածում»,-NEWS.am-ի հետ զրույցում պատմեց նա:

Իր զգացողություները Հարությունը չի սիրում պատմել, ասում է` դա կհասկանան միայն իր մարտական ընկերները, որոնք անցել են այդ ամենի միջով:

4 տարի անց, երբ հետադարձ հայացք է գցում պատերազմի ընթացքում իր գործողություններին Հարությունը  բացասական է գնահատում իր գործողությունները, ասում է, որ կարող էր չվիրավորվել, ավելին պետք էր աներ:

«Ես իմ գործողությունները հիմա բացասական եմ գնահատում եւ մտածում էի, որ ավելին կարող էի անել: Իսկ մեր տղաների դիմադրությունը բարձր եմ գնահատում, չնայած որ խնդիրներ կային»,-ասաց նա:

Սխալների հետ մեկտեղ Հարությունի կարծիքով բարձր է եղել տղաների մարտական ոգին. «Դա պաթոս չէ, իրոք, տղաների մարտական ոգին բարձր է եղել, նրանք իմացել են պատմություն, իմացել են` ինչի համար են պայքարում եւ իրենց գործը կարողացել են գերակատարել»:

Հարությունը այժմ սահմանում կանգնած զինվորներին եւ ապագա զինվորներին 2 խորհուրդ ունի. «Որ իրենք իմանան իրենց պետության, երկրի պատմությունը եւ կիմանան, թե ինչի համար են պայքարում: Ես վստահում եմ թե հիմիկվա սերունդին, թե ապագա սերնդին եւ վստահ եմ, որ իրենք էլ ավելի լավն են լինելու, քան մենք, ամեն դեպքում մենք միշտ իրենց կողքին կանգնած ենք  լինելու»:

Նշենք, որ Հարություն Բադալյանը պարգեւատրվել է «Մա