Samsung Galaxy S20 հավաքածուի սմարթֆոնները ունեն դիսփլեյի աշխատանքի 2 ռեժիմ՝ սովորական, որի դեպքում թույլատրելիությունը առավել բարձր է, բայց կադրի հաճախությունը կազմում է 60 հերց, եւ առավելագույն, որի դեպքում թույլատրելիությունը մի փոքր նվազում է, բայց կադրերի հաճախությունը կրկնապատկվում է եւ կազմում 120 հերց: Օգտատերերից շատերը նշել են, որ Galaxy S20-ի էկրանին չի բավականացնում միջանկյալ ռեժիմը, եւ հիմա այս խնդիրը, կարծես, լուծվել է, փոխանցում է Planet- today-ը: 

Էնտուզիաստներին հաջողվել է հայտնաբերել Galaxy S20-ի դիսփլեյի աշխատանքի ռեժիմների փոխարկման թաքնված գործառույթ: Պարզվել է, որ ֆլագմանային սարքի էկրանը կարող է պատկերն արտացոլել ոչ միայն 60 կամ 120 հերց հաճախությամբ, այլեւ միջանկյալ հաճախությամբ, որը կարող է լինել 48 կամ 96 հերց: Առավել գրավիչ է թվում հատկապես երկրորդ տարբերակը. եթե էկրանի թարմացման հաճախությունը դրվի 96 հերցի վրա, ապա թույլատրելիությունը կարող է լինել 2400x1080 կամ 1600x720 կետեր. այսպիսի ռեժիմի դեպքում օպտիմալ հավասարակշռություն է ձեռք բերվում պատկերման որակի, աչքերի ծանրաբեռնվածության եւ մարտկոցի լիցքի ծախսի միջեւ:

Անհայտ է, թե Samsung-ն ինչու չի ստեղծել Galaxy S20-ի դիսփլեյի աշխատանքի միջանկյալ ռեժիմ, բայց էնտուզիաստները դրությունը շտկել են եւ ստեղծել ոչ մեծ անվճար հավելված, որի միջոցով կարելի է տեղադրել էկրանի չհաստատված ռեժիմ: Խոսքը S20 Refresh Rate Control կոչվող հավելվածի մասին է, որը ստեղծել է XDA Developers միության անդամներից մեկը: