Քենիայում ոստիկանությունը կրակել է 13-ամյա տղային՝ կորոնավիրուսի պատճառով սահմանված պարեկային ժամը խախտելու համար, հաղորդում է Daily Mail-ը:

Երեխան որովայնի հատվածում վնասվածք է ստացել պարեկային ժամի սկսվելուց ընդամենը 20 րոպե անց:

Նրան անմիջապես հիվանդանոց են տեղափոխել, սակայն կյանքը փրկել չի հաջողվել: Հետաքննություն է ընթանում:

Հիշեցնենք, որ Քենիայում կորոնավիրուսով վարակվել է մոտ 50 մարդ, սակայն իշխանություններն արդեն պարեկային ժամ են մտցրել, որը սկսվում է երեկոյան ժամը 7-ից եւ ավարտվում առավոտյան ժամը 6-ին: Պարեկային ժամը խախտելու համար ավելի վաղ մի տղամարդու մտրակել են, մեկ այլ տղամարդու՝ մահու չափ ծեծել: