Կորոնավիրուսիին բնորոշ գանգատներ ունեցող մարդկանց տեստավորում են օր–օրի ավելի շատ եւ այդ բնորոշ հանգամանքը պետք է որոշի բժիշկը, ոչ թե քաղաքացին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչո՞ւ կորոնավիրուսի գանգատներով մարդկանց չեն թոստավորում։

«Տեղափոխման տարբեր եղանակներ կան՝ լինում է ինքադիմելիություն, երբ քաղաքացին մեքենայով կամ ոտքով դիմում է բժշկական կենտրոն, եւ եթե կասկած կա կորոնավիրուսի, տղում սպասում է, վերցվում է նմուշը։ Մինչեւ պատասխանը գա լինում է աեւ սպասման այլ վայր, որտեղ տեղափոխվում է արդեն բժշկական տրանսպորտով, եթե վիճակը ծանր չի լինում, որպեսզի բեռնաթափենք ինֆեկցիոն հիվանդանոցի ընդունարանը, հարակից հյուրանոցներից մեկում ենք տեղավորում քաղաքացիներին մինչեւ տեստի պատասխանը գա, այն կարող է տեւել 24–48 ժամ։ Լինում է նաեւ միանգամից շտապօգնության մեքենայով տեղափոխում հիվադանոց, երբ ի սկզբանե գիտենք, որ այդ քաղաքացին հաստատված դեպքով է, քանի որ հիմա հաճախ նմուշառում արվում է նաեւ տներից, եթե քաղաքացին այդ պահին չի կարող հասնել հիվանդանոց, որպեսզի արագ տեղի ունենա»,–ասաց նախարարը։