Կառավարությունն իր այօրվա՝ ապրիլի 2-ի նիստում որոշում կայացրեց «Մաշկաբանության եւ սեռավարակաբանական բժշկագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել ՀՀ առողջապահության նախարարությանը:

Նշենք, որ «Մաշկաբանության եւ սեռավարակաբանական բժշկագիտական կենտրոն» ՓԲԸ-ն ընդգրկված էր «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկում, սակայն 2019-ի դեկտեմբերին այն հանվել է այդ ցանկից:

ՀՀ կառավարության 2010թ. ապրիլի 29-ի որոշման համաձայն՝ ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները վերապահվել են Պետական գույքի կառավարման կոմիտեին:

Հաշվի առնելով, որ ընկերությունը դուրս է եկել մասնավորեցման ցանկից՝ սույն նախագծով «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»ՓԲԸ-ի 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունը հետ է վերադարձվում ՀՀ առողջապահության նախարարությանը։