Ադրբեջանում կարող է արտակարգ դրություն հայտարարվել: «Արդեն կորոնավիրուսով վարակման դեպքերի աճ է նկատվում»,- այս մասին մամուլի ասուլիսին ասել է Ադրբեջանի նախարարների կաբինետի մամուլի ծառայության ղեկավար Իբրահիմ Մամեդովը:

Նա նշել է, որ վարակի տարածման արագությունը մի քանի անգամ գերազանցում է առողջացածների թիվը:

«Ընդհանուր առմամբ, առողջացել է 26 մարդ: Այս տարբերության մեծացումը վատ միտում է: Իրավիճակի` վերահսկողությունից դուրս գալու մասին խոսք չկա: Եթե այս միտումը շարունակվի, իրավիճակը կվատթարանա, չի բացառվում  նաեւ արտակարգ դրության հայտարարումը: Կառավարությունն ունի բոլոր ծրագրերը: Ցանկալի է, որպեսզի դրա կարիքը չլինի»,- մեջբերում է նրան ԱՊԱ-ն: