Իր գոյությունը դադարեցրած ՕՊԵԿ+-ի փոխարեն նոր գործարքի հավանականության մասին դեռ ոչ ոք չի խոսել: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«ՕՊԵԿ+-ի փոխարեն որեւէ կոնկրետ կամ նույնիսկ վերացական գործարքների մասին դեռ ոչ ոք չի խոսել»,- ասել է նա` պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին` քննարկվում է արդյոք այդ հնարավորությունը նավթի համաշխարհային շուկայում կայունացման համար: