Մեծ Բրիտանիայի Ալբիոն կղզու բնակիչները կորոնավիրուսի հետեւանքով խանութներում հավկիթի պակասի պատճառով սկսել են հավ գողանալ, հաղորդում է RG-ն՝ հղում անելով Daily Mail-ին:

Հավերի աջակցության բրիտանական բարեգործական հիմնադրամում զգուշացրել են. «Հավկիթի պահանջարկի մեծացման պատճառով հայտնի է դարձել հավերի գողության դեպքերի մասին… Խորհուրդ ենք տալիս պահպանել զգոնություն»:

Այդ մասին նորությունը համացանցում բուռն քննարկումների պատճառ է դարձել: Որոշ օգտատերեր նշել են, որ գողացել են իրենց հավերին, ինչպես նաեւ ոչխարներին եւ այլ ընտանի անասունների: Հայտնի է նաեւ բադերի գողության դեպքերի մասին: