«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում այսօր՝ ապրիլի 2-ին, կորոնավիրուսից 68-ամյա մահացած քաղաքացին՝ տղամարդ էր, նա եղել  է ծայրահեղ ծանր վիճակում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Նշենք, որ ԱՆ խոսնակը հայտնել էր՝ 68-ամյա քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ սրտի իշեմիկ հիվանդություն, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն։

Նշենք, որ կորոնավիրուսով վարակված քաղաքացիների մահվան թիվը դարձել է հինգը։

Ավելի վաղ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ այսօրվա տվյալներով ծայրահեղ ծանր վիճակում էր գտնվում 5 վարակակիր։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում ապրիլի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 92  նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 2-ին հաստատվել է կորոնավիրուսի 663 դեպք:

Վերջին տվյալներով ապաքինվել է 33 անձ։