ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի աջակցությամբ Zoom հարթակի միջոցով այսօր տեղի է ունեցել նոր կորոնավիրուսի (COVID-19) կանխարգելմանն եւ բուժմանն ուղղված տելեկոնֆերանս, որին մասնակցել են ԱՀ բժշկական հաստատությունները ներկայացնող 70 բժիշկ, հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Հեռավար դասախոսությունը վարել է վարակաբան, ՀՀ առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների գծով խորհրդատու Նարինա Սարգսյանցը:

Տեսակոնֆերանսին մասնակցած բժիշկների հավաստամբ՝ մոտ երեք ժամ տեւած հեռավար հանդիպումը արդյունավետ էր, եւ ոլորտի պատասխանատուները հնարավորություն ունեցան հանգամանորեն քննարկել նոր կորոնավիրուսի (COVID-19) կանխարգելմանն եւ բուժմանն ուղղված հարցեր: