Իտալիայից հատուկ չվերթով ժամանած մեր քաղաքացիները մեկուսացվել էին Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տարածքում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Քաղաքացիների՝ մեկուսացումից դուրս գալուց հետո վարժարանի տարածքը ՀՀ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի անձնակազմը մանրակրկիտ ախտահանել է»,-նշել է նա:

Մանրամասները՝ «Զինուժի» տեսանյութում