Ապրիլի 3-ին Հայաստանի մարզերի մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատեւ անձրեւներ, տեղ-տեղ հնարավոր է ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է նաեւ հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ մինչեւ 15-20 մ/վ:

«Հայպետհիդրոմետից» NEWS.am-ին տեղեկացնում են, որ Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչեւ 15-17 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +5+7, վաղը ցերեկը՝ +15+17։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +8+12,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +8+12,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +12+14,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +8+12,

Լոռիում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +12+15, 

Տավուշում գիշերը +3+8, ցերեկը՝ +15+20,    

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +8+12,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +15+17,

Արարատում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +16+18,   

Արմավիրում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +16+18,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +8+12,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +16+18,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +18+21,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +12+16,

Արցախում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +13+18 (հովիտներում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +18+21):