Աղավնաձորում տեղակայված մեկուսարաններից մեկում 14 օր մեկուսանալուց և COVID-19-ի նկատմամբ թեստ հանձնելուց հետո, մեր կոնտակտավոր քաղաքացիների մի մասի մոտ արձանագրվել էր բացասական պատասխան: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են ծաղիկներ նվիրում մեկուսարաններից դուն գնացող քաղաքացիներին: Բժիշկները նույնպես ծափահարում են նրանց:

«Մեր ողջ թիմը ծափերով և ծաղիկներով ճանապարհեց մեր առողջ հայրենակիցներին դեպի տուն:

Այո, կորոնավիրուսից հետո կա կյանք...

Առողջ լինեք...

Աղավնաձորի մեկուսարաններից բոլոր տուն վերադարձող կանայք գնալու են այսպես»,-գրել է նա: