Մի խնդրանք ունեմ մեր կառավարությունից, որ ապրիլի 2–ը հիշատակի օր նշանակեն, ինչպպես, որ քաղաքացու օր կա։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2–ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց, Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Գրիգոր Հարությունյանի մայրը՝ տիկին Անահիտը։

«Եթե չլինեին այս 18 տարեկան երեխաները, հիմա չէինք ունենք Ազգային ժողով, ամբիոն, կառավարություն։ Իրենց շնորհիվ է, թող բոլորը իմանան»,– ասաց զոհվածի մայրը։

Նրա խոսքով՝ բոլոր զոհվածների ընտանիքներ կարիքներ ունեն եւ ղեկավարությունը պետք է ուշադրություն դարձնի նրանց. «Մեր ղեկավարությանը կխնդրեմ մի փոքրիկ ուշադրություն մեր զոհվածների ընտանիքներին։ Մեր ընտանիքները շատ կարիքներ եւնեն, չեն ուզում արտահայտվել, որ չմտածեն իրենց երեխաներին կոպիտ ասած «դրոշակ» են սարքել, ուղղակի լռում են, բայց թող մեկ անգամ դռները թակեն, տեսնեն այդ ծնողների վիճակը։ Բոլորը համարյա տոկոսների, պարտքերի տակ են, մարդիկ կան, որ իրենց բնակարաններն են ուզում վաճառեն, որոնցից մեկը ես եմ»։

Տիկին Անահիտի խոսքով՝ 2016 թվականին ղեկավարությունը ուշադրություն է դարձրել իրենց, սակայն դրանից հետո՝ ոչ. «Շատ դիմումներ եմ ներկայացրել, բայց բոլորին բացասական պատասխաններ են տվել։ Այս ղեկավարության ժամանակ էլ ահագին դիմումներ ունեմ ներկայացրած, մի երկու լուծում ստացել եմ, բայց կարեւորները, որ շատ կարեւոր է, այդ պատասխանները միշտ բացասական ենք ստանում»։

Նրա խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր կանգնած են եղել այս ամենի հետեւում պետք է պատասխան տան. «Խոսք եմ տալիս, ովքեր այս ամենի հետեւմ կանգնած են, ինքս կդատապարտեմ, Հանրապետության հրապարակում՝ բոլորի երկայությամբ, բենզինը կլցնեմ, կվառեմ, անգամ այս երեխաների շիրիմների վրա մատաղ կանեմ»։