ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 2-ին, կազմել է 504.50 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.46 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 551.62 դրամ (նվազել է 0.45 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 628.41 դրամ (աճել է 4.33 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.43 դրամ (աճել է 0.03 դրամով)։

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝  227.32 դրամ, ոսկի՝  25,571.72 դրամ, պլատին՝  11,581.12 դրամ: