ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ համար առաջնային է ցանկացած իրավիճակում իր բոլոր ֆիզիկական եւ կորպորատիվ հաճախորդներին ամբողջական ծառայություններ մատուցելը, ինչպես նաեւ նրանց անընդհատ եւ շարունակաբար աջակցելու կարողությունը։

Միեւնույն ժամանակ, կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակներում, խնդրում ենք Բանկի հետ հաղորդակցումն իրականացնել հեռախոսազանգերի կամ նամակագրության միջոցով, հնարավորինս օգտվել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ծառայությունների հեռահար հարթակներից, որոնք մշտապես հասանելի են: 

Ձեր առողջությունը պաշտպանելու համար ցանկալի է հնարավորինս օգտվել անկանխիկ վճարային միջոցներից եւ առցանց բանկային ծառայություններից (Ինտերնետ Բանկինգ եւ Մոբայլ Բանկինգ):

Փաստաթղթերը, առաջարկներն ու կարծիքները կարող եք ուղարկել  [email protected] էլեկտրոնային հասցեին:

Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակից ելնելով մարտի 16-ից մինչեւ մայիսի 30-ը Վարկային արձակուրդից օգտվել ցանկացող վարկառուները ժամանակացույցի վերանայման համար կարող են ուղարկել էլեկտրոնային դիմում հետեւյալ ձեւաչափով՝ [email protected] հասցեին:

Ձեզ հուզող հարցերի դեպքում, կարող եք դիմել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ շուրջօրա ռեժիմով գործող Զանգերի կենտրոն, որին կարող եք միանալ +374 10 59 20 19, +374 10 59 20 20, +374 60 37 25 00 հեռախոսահամարներով:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: