Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 2-ին, ժամը 02:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները Սեւան-Դիլիջան ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքում, գլխավոր ավտոճանապարհից շեղվել եւ մոլորվել են։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան Սեւան-Սեմյոնովկա-Դիլիջան ավտոճանապարհի 22-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ խափանվել:

Փրկարարները վարորդին եւ չորս ուղեւորի տեղափոխել են Սեւան-Դիլիջան ավտոճանապարհի 17-րդ կմ, որտեղից քաղաքացիները հրաժարվել են հետագա օգնությունից: