Իրանը պատրաստ է կորոնավիրուսի ախտորոշման սեփական արտադրության թեստեր արտահանել այլ երկրներ: Այս մասին հայտարարել է իրանական Պաստերի ինստիտուտի ղեկավար Ալիռեզա Բիգլարին, հայտնում է Mehr- ը:

«Մոտ 50 տեխնոլոգիական ընկերություն հայտարարել է թեստային հավաքածուներ արտադրելու պատրաստակամության մասին, որոնցից հինգը ընտրվել եւ հաստատվել են Փաստերի ինստիտուտի կողմից` արտադրությունը սկսելու համար,- ասել է Բիգլարին:- Այժմ մենք անկախ ենք արտասահմանյան արտադրողներից եւ ունակ ենք բավարարել ներքին պահանջարկը»: «Անհրաժեշտության դեպքում մենք կարող ենք մեր գիտելիքները կիսել հարեւան երկրների հետ` ԱՀԿ-ի հսկողության ներքո»,- հավելել է նա: