Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը աղոթել է կորոնավիրուսի պանդեմիան լուսաբանող ԶԼՄ-ների աշխատակիցների համար, փոխանցում է CNA-ը:

«Նրանք, ովքեր աշխատում են լրատվամիջոցներում, օգնում են մեզ վերապրել մեկուսացման այս ժամանակահատվածը»,- ասել է Ֆրանցիսկոսը: Պապը մարդկանց խնդրել է աղոթել բոլոր նրանց համար, ովքեր աշխատում են հաղորդակցության եւ երեխաների դաստիարակության ոլորտում:

Վատիկանում իր նստավայրի մատուռից ուղիղ հեռարձակման միջոցով Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ասել է, որ «Սուրբ Հոգին մեզ ազատություն է տալիս»:

Նա նշել է, որ «քրիստոնյայի իրական ինքնությունն» ուսումնառության մեջ է: «Քրիստոնեական ինքնությունը «Ես քրիստոնյա եմ» գրությամբ անձը հաստատող փաստաթուղթը չէ, - ասել է նա:- Ոչ, սա ուսումնառությունն է: Աշակերտը ազատ մարդ է, քանի որ նա մնում է Տիրոջ մոտ: Սուրբ Հոգին ոգեշնչում է»: