Իրանը պատերազմ չի սկսի, սակայն կգործի ինքնապաշտպանության նպատակներով: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ Իրանը «գաղտնի հարձակումներ» է պատրաստում Իրաքում ամերիկյան զորքերի դեմ:

«Ի տարբերություն ԱՄՆ-ի, որը գաղտնի ստում է եւ սպանում, Իրանը գործում է ինքնապաշտպանության նպատակներով: Իրանը պատերազմ չի սկսկի, սակայն դաս կտա նրան, ով կսկսի»,- գրել է նա Twitter-ում:

Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ի սպառնալիքներն ու մեղադրանքներն անհիմն են, եւ որ Իրանը պատրաստ է պաշտպանել տարածաշրջանում իր շահերը: