Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը հայտնել է, որ 2020 թվականին խորը գլոբալ ռեցեսիա կլինի, նրա բազային կանխատեսումը արվել է կորոնավիրուսի համաճարակի տարածման ազդեցության ֆոնին, հայտնում է Reuters-ը։

Fitch-ը տեղեկացրել է, թե արագությունը, որով տարածվում է կորոնավիրուսը, ՀՆԱ-ի զգալի կրճատումների կանխատեսման եւս մեկ ռաունդի անհրաժեշտություն է առաջացրել։

Գործակալությունը սպասում է գլոբալ տնտեսական ակտիվության 1,9% կրճատման 2020թ եւ ՀՆԱ-ի 3,3%, 4,2%, 3,9% նվազման համապատասխանաբար ԱՄՆում, եվրոգոտում ու Միացյալ Թագավորությունում։

Բազային կանխատեսումը չի նախատեսում մինչ 2021 թվականի վերջը ԱՄՆ-ում եւ Եվրոպայում ՀՆԱ-ի վերադարձ մինչվիրուսային ճգնաժամին, ասվում է հաղորդագրության մեջ։

Գործակալությունը հավելել է, որ ճգնաժամից հետո Չինաստանի վերականգնումը 2020թ․ առաջին եռամսյակում կտրուկ կսահմանփակվի գլոբալ ռեցեսիայով։