Այս պահին «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը հսկվում է ոստիկանների կողմից։ Այս մասին հայտնում է NEWS.am-ի թղթակիցը։

«երեւան–էջմիածին ավտոբուսներով կիսով չափ փողոցը փակ է եւ հսկվում է ոստիկանների կողմից։  Ոստիկանները չցանկացան մեկնաբանել, թե ինչու է ավտոբուսներով փակվել ճանապարհի հենց այս հատվածը։ Նրանք երկու ուղղություններով ստուգում են ավտոմեքենաների ուղեւորներին՝ արդյոք ունե՞ն  անձը հաստտատող փաստաթուղթ եւ տեղաշարժվելու համար նախատեսված ձեւաթուղթ։

Հիշեցնենք, որ ապրիլի 1–ից պարետի որոշմամբ նոր սահմանափակումներ են գործում։

Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր առմամբ միջմարզային տեղաշարժերը կտրուկ սահմանափակվել է: Սահմանափակումների նոր ռեժիմ է մտել նաև աշխատանքի վայր այցելող անձանց համար, նրանք պետք է ունենան թերթիկներ, որոնցով հավաստվում են նրանց աշխատանքի վայրի վերաբերյալ տվյալները և դա տրվում է գործատուի կողմից:

Նշենք, որ վերահսկողություն իրականացնելու նպատակով ոստիկանական ուժերին ավելացվել են Ազգային անվտանգության ծառայության, Ռազմական ոստիկանության, Արտակարգ իրավիճակների նախարարության ուժեր, որպեսզի վերահսկողությունը ավելի արդյունավետ լինի: