Ապրիլյան քառօրյա պատերազմի առաջին դասը, որի մասին միշտ գիտեինք, հետեւյալն է, որ թշնամին քնած չէ, մեր նկատմամբ իր նկրտումներից չի հրաժարվել, եւ մենք ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք, քանի որ ամեն պահի նույնը կարող է կրկնվել եւ Արցախի, եւ Հայաստանի սահմանների ուղղությամբ: Այս մասին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Նույնիսկ այս օրերին, երբ գրեթե բոլոր հակամարտությունների պարագայում մեծ հաշվով ոչ պաշտոնական զինադադար է, որովհետեւ մի նոր թշնամի կա՝ կորոնավիրուսը, եւ մլորակը դրա դեմ է պայքարում, նույնիսկ այս օրերին, բառացիորեն երկու օր առաջ ականատես եղանք կրակոցների, խաղաղ, քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների»,-ասաց նա: