Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Մոսկվայում դեռեւս չի հաջողվել կոտրել։ Այս մասին Ռուսաստանի բնակիչներին կորոնավիրուսի տարածման հետ կապված հեռուստաուղերձում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքերով՝ ազատ շաբաթը, որն ավելի վաղ հայտարարվել էր, թույլ է տվել ժամանակ շահել համաճարակի դեմ գործողությունների համար, սակայն դրա գագաթնակետը, այդ թվում՝ Ռուսաստանում, դեռեւս չի անցել։ «Ինչն եմ համարում սկզբունքորեն կարեւոր՝ մեզ, ընդհանուր առմամբ, դեռեւս հաջողվում է լուրջ սպառնալիքից պաշտպանել տարեց մարդկանց, թույլ չտալ համաճարակի բռնկում մանկապարտեզներում, դպրոցներում, բուհերում եւ այլ ուսումնական հաստատություններում»,- ասել է Պուտինը։ Քաղաքացիների աջակցության համար նախագահը առաջարկել է հետեւյալ միջոցառումները՝

— մինչեւ ապրիլի 30-ը երկարաձգել աշխատավարձի պահպանմամբ ոչ աշխատանքային շաբաթը,

— իշխանության մարմինները եւ անդադար արտադրանք տվող ձեռնարկությունները, ինչպես նաեւ կենսապահովման բոլոր ծառայությունները, մթերային խանութները շարունակում են աշխատել,

— եթե համաճարակային իրավիճակը թույլ տա, ոչ աշխատանքային օրերը կարող են կրճատվել,

— Դաշնության սուբյեկտների ղեկավարներին լրացուցիչ իրավասություններ կտրվեն՝ նրանք մինչեւ շաբաթվա վերջը պետք է հստակեցնեն կորոնավիրուսի հարցով կոնկրետ միջոցառումների ցանկը,

— COVID-19-ի հարցում շրջանների աշխատանքը կհամակարգեն նախագահի իրավասու ներկայացուցիչները։

Պուտինն ընդգծել է իշխանությունների եւ առողջապահության մարմինների խորհրդատվությունները պահպանելու անհրաժեշտությունը։

«Մենք այսուհետ եւս կգործենք համաձայնեցված եւ վստահելիորեն, եւ գլխավորը՝ կանխելու համար»,- ամփոփել է նախագահը։

Ապրիլի 2-ի դրությամբ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 3548-ի, որից 2475-ը՝ Մոսկվայում, 235 մարդ ապաքինվել է, 30 տոկոսը՝ մահացել։