Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ում ոչ աշխատանքային օրերը կերկարաձգվեն մինչեւ ապրիլի 30-ը: Համապատասխան հայտարարությունը Պուտինն արել է հեռուստաուղերձի ժամանակ, փոխանցում է «Մեդուզա»-ն:

Պուտինն ասել, որ կախված նրանից, թե ինչպես կզարգանա կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը` ոչ աշխատանքային օրերի ժամանակահատվածը կարող է վերանայվել եւ կրճատվել:

Ռուսաստանի տարբեր շրջաններում, ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահը, կորոնավիրուսի հայտնաբերման դեպքերի հետ կապված իրավիճակը տարբեր է: Մարզերի իշխանությունները, ըստ Պուտինի, կարող են ինքներն ընտրել, թե կոնկրետ որ սահմանափակող միջոցները ձեռնարկել ոչ աշխատանքային օրերի հայտարարված ժամանակահատվածի շրջանակներում: