Աջակցության սոցիալական փաթեթներից կարող են օգտվել միայն նրանք, ովքեր գրանցված չեն նպաստների համակարգում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նրա խոսքով՝ այդ մարդիկ ամեն ամիս աջակցություն են ստանում պետությունից՝ անկախ իրավիճակից:

Բաթոյանը հավելեց, որ այն քաղաքացիները, որոնք ապրում են գյուղերում, եւս կարող են դիմել, սակայն այսօր գյուղերում հնարավորություններն ավելի մեծ են: «Ընդհանուր առմամբ բնախարարություն է դիմել 105 հազար մարդ»,- եզրափակեց նախարարը: