Եվրամիությունը պետք է կենտրոնացնի բոլոր գոյություն ունեցող ճգնաժամային միջոցառումները՝ ի պատասխան կորոնավիրուսի բռնկման, եւ նոր համատեղ մեխանիզմներ մշակի տնտեսության վերականգնման ֆինանսավորման համար, հայտարարել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լե Մերը, հայտնում է Reuters-ը։

Նրա խոսքերով՝ կայունության եվրոպական մեխանիզմը՝ 400 մլրդ եվրոյի փրկության հիմնադրամը, պետք է տրամադրվի որպես ֆինանսավորման աղբյուր նվազագույն պայմաններ ունեցող երկրների համար։

Նա ասել է, որ մինչեւ 200 մլրդ եվրո ֆինանսավորումը նույնպես պետք է տրամադրվի Եվրոպական ներդրումային բանկերին եւ սատարել է գործազրկության ապահովագրման 100 մլրդ եվրոյի ծրագրի Եվրոպական հանձնաժողովի առաջարկությունը։ «Այս երեք գործիքները կարող են դառնալ մեր ընդհանուր եվրոպական կառույցը՝ տնտեսական ճգնաժամի անհապաղ հաղթահարման համար»,- առցանց ճեպազրույցում ասել է Լե Մերը։

«Եմ-ն պետք է մտածի երկարաժամկետ գործիքների մասին, որոնք օգտակար կլինեին տնտեսության վերբեռնմանը ճգնաժամից հետո»,- հավելել է նա։