ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան եւ Ռուսաստանը կհայտարարեն նավթի արդյունահանման 10 միլիոն բարելով կրճատման մասին:

«Հենց նոր խոսեցի իմ ընկերոջ հետ (Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմադ բին Սալմանի` խմբ.) Սաուդյան Արաբիայից, ով խոսել է Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ, եւ ես ակնկալում եմ եւ հույս ունեմ, որ նրանք կկրճատեն մոտ 10 միլիոն բարելով եւ, հնարավոր է` ավելի շատ: Եթե դա տեղի ունենա, հիանալի կլինի նավթի եւ գազի արդյունաբերության ոլորտի համար»,- գրել է Թրամփը Twitter-ում:

Երեկ երեկոյան Թրամփը հայտարարել էր, որ համաշխարհային նավթարդյունաբերությունը փլուզվում է. «Դա շատ վատ է Ռուսաստանի համար, դա շատ վատ է Սաուդյան Արաբիայի համար: Նկատի ունեմ ` շատ վատ է երկուսի համար էլ: Կարծում եմ, որ նրանք պատրաստվում են գործարք կնքել»: Թրամփը հավելել է, որ ակնկալում է, որ երկու երկրներն էլ «մի քանի օրվա ընթացքում» վերջ կտան իրենց գնային պատերազմին: