Սաուդյան Արաբիան ՕՊԵԿ+ նավթարդյունահանման կրճատման հարցով գործարքի մասնակից երկրներին անհապաղ հանդիպման կոչ է արել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Թագավորությունը անհապաղ հանդիպման կոչ է անում, որպեսզի հասնենք արդար համաձայնության, որ կվերականգնի նավթի շուկայում ցանկալի բալանսը: Այդ կոչը համապատասխանում է համաշխարհային տնտեսության աջակցության հարցում թագավորության ջանքերին եւ ի նշան հարգանքի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԱՄՆ-ի դաշնակիցների խնդրանքի հանդեպ»,- ասվում է հաղորդագրության մեջ: