Տղամարդը կասկածվում է գողացված բանկային քարտով փող կանխիկացնելու մեջ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2–ին, հայտարարություն է տարածել ոստիկանության լրատվական ծառայությունը եւ կիս տեսանյութ հրապարակել։

«Տեսագրությունում պատկերված անձը կասկածվում է գողացված բանկային քարտով փող կանխիկացնելու մեջ։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել ոստիկանության մոտակա կամ Կոտայքի բաժին կամ զանգահարել 1–02 հեռախոսահամարով։ Տեղեկություն հայտնած անձի գաղտինությունը երաշխավորվում է»։