Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը շարունակում է հնարավոր ամեն բան անել բազմաթիվ հարցերի կարգավորման համար՝ կապված հանրապետության այն քաղաքացիների հետ, որոնք ստեղծված իրավիճակում դժվար կացության մեջ են հայտնվել։ Այս մասին ասվում է դեսպանության Facebook-յան էջում։

«Վերջին շաբաթներին անհապաղ լուծում պահանջող հարցերով օգնություն է ցուցաբերվել բազմաթիվ քաղաքացիների։

Միաժամանակ խնդրում ենք տեղեկացնել առանձին քաղաքացիների հետ կապված դեպքերի մասին (էլ․ հասցե՝ [email protected]

Մենք նաեւ խնդրում ենք համայնքային կազմակերպություններին կապի մեջ մնալ մեզ հետ, հեռավար ռեժիմով իրավիճակի մոնիթորինգ կատարել, ինչպես նաեւ հնարավորինս աջակցել քաղաքացիներին»։

Նշենք, որ հայկական ԶԼՄ-ներում հայտնվել են հրապարակումներ այն մասին, թե Հայաստանի քաղաքացիները մնացել են Մոսկվայի օդանավակայաններում եւ չեն կարողանում վերադառնալ հայրենիք չվերթների չեղարկման պատճառով։