Հնդկաստանում COVID-19-ի մասին իրազեկվածությունը բարձրացնելու համար ոստիկանները կորոնավիրուսի տեսքով սաղավարտներ են կրել, հաղորդում է FoxNews-ը: 

Հայդարաբադի ոստիկանները արշավ են անցկացրել՝ օգտագործելով պաստառներ հետեւյալ գրություններով. «Միմյանց ձեռք մի՛ սեղմեք», «Խուսափե՛ք հավաքներից», եւ «Սոցիալական հեռավորությունը սոցիալական պատասխանատվություն է»:

Բացի այդ միջոցից, ոստիկանության աշխատակիցները հիշեցրել են սահմանափակող միջոցների մասին:

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին մարտի 25-ին 21 օրով համազգային կարանտին է սահմանել: Մարդկանց թույլատրվում է տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում: