Սոցիալապես անապահով ընտանիքներին դժվար է լինելու օնլայն փաստաթղթեր մուտքագրել։ Այս մասին ասյօր՝ ապրիլի 2-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝անդրադառնալով Կառավարության հաստատած սոցիալական աջակցության ծրագրերին, որոնց քաղաքացիները պետք է առցանց դիմեն։

«Պետք է քաղաքացիները ծրագրին դիմեն օնլայն, բայց կարեւոր հանգամանք կա, որ նախարարությունն այնպիսի միջոց պետք է ձեռք առնի, որ կարիք չլինի փաստաթուղթ մուտքագրել այնտեղ, որովհետեւ սոցիալապես անապահով ընտանիքներին դժվար է լինելու օնլայն փաստաթղթեր մուտքագրել, լրացնել։ Բացի այդ՝ նախատեսված փողն ինչքան շուտ հասնի մարդկանց, նրանք այնքան կարող են բան գնել խանութներից, որովհետեւ խանութներում  հիմա ամեն օր թանկացումներ կան, այն փողը, որ հասնելու է մարդկանց, գնալով ավելի քիչ բան է հնարավոր լինելու առնել դրանով թանկացումների պատճառով»,- ասել է նա։

Էդմոն Մարուքյանի խոսքով՝ կոմունալ վճարների, խանութների կտրոնների տրամադրման տարբերակներ ներդնել, որպեսզի գումարն այլ նպատակով չծապսվի մարդկանց կողմից։