COVID-19-ով վարակվածների թիվը աշխարհում անցել է միլիոնից։ Worldometers պորտալի տվյալների համաձայն, վարակվածների թիվը հասել է 1 000 889-ի, որից 210 244-ը ապաքինվել են, 51 375-ը՝ մահացել։

Նոր կորոնավիրուսով վարակման ամենաշատ դեպքերը գրանցվել են Միացյալ Նահանգներում՝ ավելի քան 235 000 մարդ։ Անցած օրվա ընթացքում մահացել է 522 մարդ։

Երկրորդ տեղում Իտալիան է՝ այնտեղ ավելի քան 115 000 վարակվածներ կան։ Համաճարակի սկզբից Իտալիայում մահացել է 13 915 մարդ, անցած օրվա ընթացքում՝ 760 մարդ։