Դավթաշեն գյուղի խանութներից մեկի սեփականատերը ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ բողոքելով, որ մեկ ապրանքի ՀԴՄ կտրոն չտպելու համար իրեն տուգանում են արտակարգ դրության պայմաններում։

«Հարկային տեսչությունից եկել են, մի հատ կրիկետի համար չեկ չեմ խփել, հիմա բռնում են, ինձ տուգանեն։ Ասում եմ՝ հարց չկա, տուգանեք, դրանից հետո էս խանութը փակվելու է ու թող կառավարությունը իմ ընտանիքին, իմ 3 անչափահաս երեխուն ամեն ձեւի ապահովի։ Արտակարգ դրություն ա, ընտանիքս եկել, կագնել ա, որ ժողովուրդը չգնան հասնեմ ուրիշ տեղ առեւտուր անեն, մենք առավոտից իրիկուն առաջին գիծ կանգնած աշխատում ենք, ասում ա՝ մի հատ կրիկետի համար չեկ ես խփել, տուգանում ենք»,- նշել է քաղաքացին իր ուղիղ եթերում։