Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան ներկայացրել էվերջին մեկ օրվա վիճակագրությունը երկրում կորոնավիրուսի հետ կապված։

Twıtter–ի իր էջով  Ֆահրեթին Քոջան նշել է, որ վերջին մեկ օրվա մեջ նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը 2456–է,  իսկ ընդհանուր վարակվածների թիվը թիվը հասել է 18135–ի։ Նախարարը շեշտել է, որ վերջին մեկ օրվա մեջ մահացել է 79 քաղաքացի, իսկ ընդհանուր կորոնավիրուսից մինչ օրս մահացածների թիվը 356 է, իսկ ապաքինվածներինը՝ 415: